ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը՝ Արա Արմավիրսկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում ձերբակալվել է տեղի «օրենքով գող», 44-ամյա Արա Մուրադյանը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է «Արա Արմավիրսկի» մականվամբ։ Այդ մասին հայտնում է primecrime.ru-ն։

Կայքին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է հուլիսի կեսերին՝ 15 օրով վարչական իրավախախտման համար, ինչից հետո նրան խարդախության մեղադրանք է ներկայացվել: Քննության շահերից ելնելով՝ քրեական գործի մանրամասները դեռ գաղտնի են պահվում: Հետաքննության շահերից ելնելով՝ քրգործի մանրամասները չեն հրապարակվում։

Նախկինում դատվածություն չունեցող Ա. Մուրադյանը «քրեական ընտանիք է մտել» 2012 թվականի դեկտեմբերին և դարձել Դեդ Հասանի /Ասլան Ուսոյան/ վերջին «սանիկներից» մեկը։ Կես տարի անց նրան որպես հակակշիռ Կիպրոսում Դավիդ Ջանգիձեի գողական կլանի կողմից «թագադրվեց» Դաթո Կրասնոդարսկին։ Նույն տարվա հոկտեմբերին հարաբերությունները պարզելիս Մուրադյանը և Արմավիրը «նայող» նրա մերձավորներից մեկը ծեծի են ենթարկվել Ջանգիձեի ներկայությամբ: Մուրադյանի մերձավորը ստացած վնասվածքներից մահացել է, սակայն պատասխան քայլ Մուրադյանի կողմից այդպես էլ չի հետևել:

Այս տարվա մարտին Ջանգիձեն Կրասնոդարում ձերբակալվեց թմրանյութերի անօրինական պահման համար, իսկ իրավիճակի սրացումից խուսափելու համար Մուրադյանը և նա պահվում են տարբեր մեկուսարաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular