Շամիրամ գյուղում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում կրակոցներ են հնչել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը հաստատեց տեղեկությունն ու ասաց. «Կրակոցներ հնչել են, կան զոհեր ու վիրավորներ»:
Tert.am-ի տեղեկություններով՝ կա 3 զոհ։
Shamshyan.com-ի տեղեկություններով անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել է Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով, բացի զոհերից, կա 10-ից ավելի վիրավոր։