ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության նշվել է զինծառայողի մահվան պատճառը. aravot.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Քարկոփ գյուղում տեղի ունեցավ 33-ամյա Արկադի Ղամբարյանի հուղարկավորությունը, հայտնում է aravot.am-ը։

Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը մասնակցում էր համագյուղացու թաղման արարողությանը եւ այդ պատճառով հեռախոսազրույցի ժամանակ երկար չցանկացավ խոսել; Նրան հարցրինք՝ ինքը տեսե՞լ է Ա. Ղամբարյանի դիակը, ինչպե՞ս է գնդակը դիպել նրա գլխին: Նա ասաց, որ Ա. Ղամբարյանի դիակը չի տեսել: Գյուղապետը նախկինում լրատվամիջոցներին հայտնել է, որ հուլիսի 28-ին Ա. Ղամբարյանը առաջին անգամ էր, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանական դիրք բարձրացել:

Նրան հարցրինք, թե Ա. Ղամբարյանն առաջի՞ն անգամ էր մարտական հենակետ գնացել: Ժ. Այբեկյանն ասաց՝ երեւի: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը այսօր՝ հուլիսի 31-ին հայտնել է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ, տեղեկացրել,որ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Մենք դեպքի հետ կապված պարզաբանումների համար այսօր զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, սակայն նա չպատասխանեց: Զանգահարեցինք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայություն եւ հարցրինք, թե արդյոք ստացվե՞լ է Ա. Ղանդիլյանի մահվան հետ կապված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Քննչականի լրատվականից հայտնեցին, որ այդ եզրակացությունը չի ստացվել

Ամբողջությամբ կարդացեք կզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular