Առաջին կիսամյակում Հայաստանում Արդբեջանի 4 քաղաքացի է ապաստան ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջին կիսամյակում Հայաստանում Ադրբեջանի 4 քաղաքացի է ապաստան ստացել՝ 17-ամյա տղա և աղջիկ, ինչպես նաեւ 35-ամյա և 64 տարկեան տղամարդ ու կին։ Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Ապաստան է խնդրել 55 մարդ, որոնցից 25-ը՝ Սիրիայի քաղաքացի, 9-ը՝ Ուկրաինայի, 7-ը՝ Կուբայի, 6-ը՝ Իրանի, 8-ը այլ ազգությունների ներկայացուցիչներ են։
Փախստականի կարգավիճակ է ստացել 46 անձ, որոնցից 33-ը Սիրիայի քաղաքացիներ են, 4-ը՝ Ադրբեջանի, 3-ը՝ Ուկրաինայի, 3-ը՝ Իրաքի եւ 2-ը՝ Իրանի։