ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում կայծակի հարվածից 14 մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի Օրիսսա նահանգում առնվազն 14 մարդ է մահացել կայծակի հարվածից, այս մասին գրում է Odisha Sun Times-ը: 

Նահանգի հյուսիս-արևելյան ափին պատուհասած փոթորկի պատճառով ամենից շատ զոհերը գրանցվել են Բհադրակ շրջանում՝ այստեղ մահացել է 5 հոգի:

Բալասոր և Կենդրապարա շրջաններում զոհվել է երեքական մարդ: Զոհեր են գրանցվել նաև Անգուլ, Բանսպալ, Սունդարգարխ շրջաններում:

Յուրաքանչյուր տարի կայծակի հարվածից Հնդկաստանում մահանում են հարյուրավոր մարդիկ: 2016թ.-ին զոհերի թիվը եղել է 145: Շոգից ու ջրհեղեղից հետո կայծակը երրորդ բնական աղետն է Հնդկաստանում, որն այդքան մեծ թվով մարդկանց կյանք է խլում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular