ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում գտել են տայգայում մոլորված և 7 օր միայն հատապտուղներով սնված 14-ամյա աղջկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում 14-ամյա աղջիկը մեկ շաբաթ անցկացրել է տայգայում և սնվել միայն հատապտուղներով։ Յոթ օր տևած որոնումներից հետո նրան գտել և տեղափոխել են Կրասնոյարսկի հիվանդանոցներից մեկը: Այս մասին գրում է lenta.ru-ն: 

Դպրոցահասակ աղջկան գտել են Չինդատ գյուղից 16 կմ հեռավորության վրա: Այժմ աղջկա առողջական վիճակին հետևում են բժիշկները, նշվում է, որ նա շատ է հյուծվել: 

Աղջիկը կորել էր հուլիսի 24-ին: Մոր և քույրերի հետ նա գնացել էր անտառ՝ հատապտուղներ հավաքելու, սակայն ճանապարհի կեսին հետ էր ընկել և մոլորվել, ինչից հետո նրա մայրը դիմել էր ոստիկանություն: 

Նրա որոնման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 200 մարդ. ոստիկաններից զատ՝ գործողությանը մասնակցել են զինվորականներ, փրկարարներ, հատուկջոկատայիններ և բնակիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular