ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանական զինվորականները կրկին հայտարարել են Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի մասնակցությամբ միջադեպի մասին: Նրանք ամերիկյան նավատորմի գործողություններն անվանել են «ոչ պրոֆեսիոնալ» և «սադրիչ»: Այդ մասին ասված է Իսլամական հեղափոխոխության պահակախմբի կորպուսի հայտարարությունում, գրում է Tasnim գործակալությունը:

Սա շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է: Հուլիսի 25-ին հաղորդվել է, որ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ամերիկյան Thunderbolt նավը նախազգուշական կրակ է բացել իրեն մոտեցած իրանական նավի ուղղությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին ծոցի կենտրոնական հատվածում՝ իրանական նավթագազային հարթակի մոտակայքում: Ամերիկյան «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող հածանավը ուղղաթիռ են բաց թողել, որը մոտեցել է իրանական հրթիռային նավերին, որոնք հետևելիս են եղել ամերիկացի նավաստիների գործողություններին, իսկ այնուհետև նախազգուշական կրակ են արձակել:

Կորպուսի հայտարարությունում նշվում է, որ իրանական նավերը շարունակել են իրենց առաքելությունը տվյալ գոտում սովորական ռեժիմով՝ ուշադրություն չդարձնելով ամերիկյան ուժերի «անսովոր» քայլերին: Այնուհետև ամերիկյան նավերը հեռացել են այդ շրջանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular