ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Ֆրանսիային է փոխանցել «օրենքով գող» Նոդար Ալոյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Շերեմետևո» օդանավակայանում Ռուսաստանի ոստիկանները ֆրանսիացի գործընկերներին են փոխանցել քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին, գրում է Lenta-ն։

Նրան որոնում էին Ինտելպոլով՝ մաֆիոզային հանցավոր վերազգային համայնք ստեղծելու, նաև կողոպուտի, դրամաշորթության ու փողերի լվացման համար։

Ն. Ալոյանը, ով հայտնի է որպես Նոդար Թբիլիսկի, ձերբակալվել է Մոսկվայում 2016-ի օգոստոսին։

2006-ին նրան քրեական պատասխանատվության էին կանչել Վրաստանում ատրճանակ պահելու համար։ Հետագայում քրեական հեղինակությունը Ֆրանսիա է տեղափոխվել, որտեղ էլ «թագադրվել է» 2012-ի օգոստոսին՝ եվրոպական «գողական շարժման» մյուս ներկայացուցիչներ Մերաբ Կալաշովի ու Մուսա Մալսագովի հետ միասին։ Ռուսաստան Ալոյանը ժամանել է 2015-ին։ Երբ նրան ձերբակալել են Մոսկվայում, նա հայտնել է, որ քաղաքացիություն ու գրանցում չունի։

Ռուսաստանի անձնագիրը, որը Ալոյանին է տրամադրվել Հյուսիսային Օսիայում, ապօրինի է ճանաչվել ու չեղարկվել, դրա համար էլ նրան Ֆրանսիային արտահանձնելուն ոչինչ չէր խանգարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular