ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես գիտեմ Ուկրաինայի բոլոր մուտքերն ու ելքերը. Սաակաշվիլին՝ Ուկրաինա վերադառնալու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ունի «շատ հնարավորություններ» Ուկրաինա վերադառնալու համար։


«Եթե իմ ներկայության կարիքը լինի տեղում՝ ես ներկա կլինեմ։ Խնդիր չկա։ (Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր) Յանուկովիչի ժամանակներում ես եկել եմ երկիր՝ չնայած արգելքներին»,- ասել է այժմ Միացյալ Նահանգներում գտնվող Սաակաշվիլին։


Նա նշել է, որ չկա ոչ մի խիստ վերահսկողություն՝ «ինպես իրենց է թվում»։

«Ուկրաինայում ես շատ կապեր ունեմ։ Ես նախկին ուկրաինացի սահմանապահ եմ։ Թող նա (Պյոտր Պորոշենկոն) այդ մասին չմոռանա։ Ես գիտեմ Ուկրաինայում բոլոր մուտքերն ու ելքերը»,- ասել է նա։


Նախկին նահանգապետը պատմել է, որ այժմ զբաղված է Համատեղ գործողությունների շտաբի ձևավորմամբ, և աշնանը պատրաստվում է երկրի բոլոր մարզերում հանդիպումներ անցկացնել, «մոբիլիզացնել մարդկանց և իշխանություններից պահանջել հիմնարար փոփոխություններ»։

«Ես ասել եմ Պորոշենկոյին, որ Ուկրաինայում պայքարն ավարտին կհասցնեմ։ Ես ինձ ուկրաինացի եմ զգում»,-ասել է նա։


Օդեսայի նախկին նահանգապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: Նա ասել էր, որ քաղաքացիությունից զրկվելուց հետո «կապրի Կիևում ու կքայլի Մայդանով»:


Հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում: Սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular