ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սպառնալիքներ է հաշվի առել ՆԱՏՕ-ն՝ նախաձեռնելով Թբիլիսիում կայանալիք զորավարժությունները. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է. «Սպառնալիքներն այսօր առավել շատ են, քան երբեք՝ լինի դա ահաբեկիչների ակտիվությունը Իրանում ու Սիրիայում կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի անկանխատեսելի ագրեսիվ պահվածքն իրենց հարևանների նկատմամբ, որը մեծ սպառնալիք է ստեղծում մեր շրջանում:

Օրինակ՝ վրացական մամուլից մշտապես կա­րելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորները հաճախ սահմանի տեղաշարժ իրականաց­նում՝ աստիճանաբար ավելի խորը մտնելով Վրաստանի տարածքի մեջ: Կամ՝ որ նույն Ռուսաստանն այնքան մեծ քանակության հարձակողական զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին»,- «Առավոտ»-ի հետ զրույ­ցում անդրադառնալով հարցին, թե ինչ սպառնալիքներ է հաշվի առել ՆԱՏՕ-ն՝ նախաձեռնելով հուլիսի 30- ին Թբիլիսիում կայանալիք զորավարժությունները, որին մասնակցելու է նաև Հայաստանը, ասաց Javakhk Media ջավախքյան բաժնի խմբագիր, Akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր, «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հ/կ ղեկավար Էդուարդ Այվազյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular