ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել է 28-ամյա երիտասարդը, ով ծաղրել էր «Արթիկի» դատապարտյալի սանրվածքը և դանակի հարվածներ հասցրել նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:  

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն և 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular