ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասիլյաս. Իսպանիայում իմ կարիերան ավարտված է, բայց հավաքականի համար ես միշտ բաց եմ

ՍՊՈՐՏ

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, «Թվիթերում» պատասխանելով երկրպագուների հարցերին, հայտնել է,որ մտադիր չէ վերադառնալ իսպանական Պրիմերա, քանի որ իրեն այլ թիմի մարզաշապիկով չի պատկերացնում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում.

 

«Իսպանիայում իմ ժամանակաշրջանն ավարտված է: Ես չեմ պատկերացնում, որ կարող եմ դուրս գալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ մեկ այլ իսպանական թիմի մարզաշապիկով:

 

Ինչ վերաբերում է հավաքականին, ես միշտ հասանելի եմ մարզչի համար. եթե նա կարծի, որ ես պետք է խաղամ, ես կխաղամ: Բայց հավաքականում ուժեղ մրցակցություն է: Հիանալի կլիներ նորից խաղալ հավաքականում»,- գրել է Կասիլիասը:

 

Հիշեցնենք` Իկեր Կասիլյասը 1997-ից 2015 թվականներին հանդես է եկել «Ռեալում», իսկ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը վերջին անգամ կրել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular