ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում գյուղական խորհուրդը որպես պատիժ բռնաբարության է դատապարտել բռնաբարողի քրոջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանի բնակավայրերից մեկում ձերբակալվել է մոտ 20 մարդ, որոնք 16-ամյա աղջկան բռնաբարելու հրաման են տվել, հայտնում է պակիստանյան dawn.com-ը:

«Տասներկուամյա դեռահասին բռնաբարելու համար գյուղական խորհուրդը որոշել է որպես պատիժ բռնաբարել բռնաբարողի 16-ամյա քրոջը»,-լրատվամիջոցներին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հուլիսի սկզբին ոստիկանություն է դիմել բռնաբարված 12-ամյա աղջկա եղբայրը՝ խնդրելով կանգնել ընտանիքի կողքին: 

Գյուղական խորհուրդը որոշել է որպես պատիժ բռնաբարման դատապարտել բռնաբարողի քրոջը, և հենց սեռական բռնության զոհ դարձած 12-ամյա աղջկա եղբայրն էլ բռնաբարել է «դատապարտվածին»՝ ծնողների ու գյուղական խորհրդի տղամարդկանց աչքի առաջ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular