ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանչեսթեր Յունայթեդը պարտվեց Բարսելոնային. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարում:

 

Հանդիպումը կայացել է Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» (ԱՄՆ) մարզադաշտում և ավարտվել է կատալոնացիների` 1:0 հաշվով հաղթանակով:

 

Միակ գոլը խաղի 31-րդ րոպեին հեղինակել է կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարը:

 

Նշենք` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունիացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 62-րդ րոպեին:

 

Այս կերպ, «Բարսելոնան» երկրորդ հաղթանակն է տարել այս մրցաշարում և իր վերջին խաղում կմրցի «Ռեալի» հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Մայամիում:

 

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պարտությունն է կրել ՉՄԳ-ում` մինչ այդ տանելով երկու հաղթանակ, և ավարտել է ելույթները մրցաշարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular