Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նոր բեմադրությունը՝ Քիմ Քարդաշյանի կենսագրության մոտիվներով

Լոնդոնում «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նոր բեմադրություն է ներկայացվում, որը, թերևս, շատ կզարմացներ Մոցարտին և Բոմարշեին: Հանդիսատեսին պատմում են Քիմ Քարդաշյանի կենսագրության էջերից մեկը: Այս մասին տեղեկացնում է euronews-ը:

2010թ. Քիմ Քարդաշյանը ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, սակայն 72 օր անց ամուսնալուծվել: Այս սիրավեպն է արտացոլված նոր բերամդրության մեջ:

«Մենք վերցրել ենք Մոցարտի երաժշտությունը և վերափոխել ենք այն ժամանակակից ոճով: Օրիգինալ պատմությունը, որը ծավալվում է Բոմարշեի պիեսում, ներկայացվում է Քարդաշյանի և Համֆրիսի սիրավեպին զուգահեռաբար: Նրանց միջև հատման կետեր կան, չնայած՝ խոսքը վերաբերվում է տարբեր դարաշրջաններին, մշակույթներին և սերունդներին»,- պատմում է կոմպոզիտոր և դերասան Ստեֆան Հայդը:

Հեղինակների խոսքով, իրենք ներկայացման մեջ ձգտել են խուսափել Քիմ Քարդաշյանի մասին տարածված կարծրատիպերից: 

website by Sargssyan