Հրաչյա Հարությունյանին այսօր տեսակցել են ընտանիքի անդամները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013թ. հուլիսի 13-ին 18 մարդու կյանք խլած ավտովթարի վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներն այսօր տեսակցել են նրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը:
«Ինքս դեռ չեմ հանդիպել, բայց գիտեմ, որ տրամադրությունը վատ չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկյան դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարի և 9 ամիս ազատազրկման:
Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրօրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:
Նշենք նաև, որ Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: