ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում թալիբները զինված հարձակում են գործել ռազմաբազայի վրա. կա առնվազն 40 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 40 զինվորական է զոհվել Աֆղանստանի Քանդագար նահանգում տեղակայված ռազմական բազայի վրա թալիբների կողմից իրականացված զինված հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կատարվել է երեկ երեկոյան՝ Հաքրեզի ոլորանում, իսկ ահաբեկիչների ու զինվորականների միջև մարտը տևել է մոտ 5 ժամ։

Նշենք, որ Աֆղանստանում իրավիճակը վերջին ամիսներին վատթարացել է։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որն ավելի վաղ վերահսկում էր երկրի մի շարք գյուղական բնակավայրեր, աժմ գրոհներ է սկյսել ձեռնարկել քաղաքների վրա։ Բացի այդ, ուժեղացել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular