Երևանյան բարի դիմաց 27-ամյա երիտասարդի են ծեծել. նա տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Երևանի կենտրոնում գիշերը երիտասարդներ են իրար ծեծել:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց ծեծի վերաբերյալ տեղեկությունն ու ասաց, որ «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում ստացվել է, որ մարմնական վնասվածքներով մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:
«Հաղորդել են, որ 1990 թվականին ծնված մեկ երիտասարդ բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, ով հիվանդանոցում հայտնել է, որ իրենց ծեծի են ենթարկել Խանջյան 31 հասցեում գործող բարի դիմաց»,-ասաց Ջանոյանը:
Նրա խոսքով՝ այնուհետև ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումերի շնորհիվ պարզվել է ծեծի ենթարկող անձը. «Նա հանդիսանում է 1990 թվականին ծնված Ռ. Դ.-ն, ով հուլիսի 26-ի առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: