ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան 2040 թվականից կարգելի բենզինային և դիզելային շարժիչներով մեքենաների վաճառքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են 2040 թվականից դիզելային և բենզինային շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքի արգելք սահմանել: Այդ մասին BBC-ին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, գրում է Reuters գործակալությունը:


Գոուվը նշել է, որ նախատեսվում է դրանից տասը տարի անց ընդհանրապես փողոցներն ազատել այդ ավտոմեքենաներից:


Նախարարը նաև ենթադրություն է հայտնել, որ որոշ շրջաններում, որտեղ օդն առավել աղտոտված է, շահագործման արգելքը կարող է է՛լ ավելի վաղ սահմանվել:


Արգելքը վերաբերելու է նաև հիբրիդային շարժիչներով՝ ինչպես էլեկտրաշարժիչ, այնպես էլ ներքին այրման շարժիչ ունեցող ավտոմեքենաներին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի և Փարիզի քաղաքապետերը պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը կարգելեն դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն ու բեռնատարները:


Վերջին շրջանում դիզելային շարժիչներով ավտոմեքենաները ենթարկվում են քննադատության՝ օդի որակին և մարդկանց առողջությանը հասցրած վնասի պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular