Սիսիանում 17-ամյա ուղևորուհին վթարից օրեր անց մահացել է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 21-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Իսրայելյան փողոցի թիվ 1 տան դիմաց կորցրել էր կառավարումը, բախվել է ճանապարհի աջակողմյան պատին, այնուհետև՝ կողաշրջվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 5.30-ին, ուղևորը՝ 2000 թ. ծնված Շուշան Արզումանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: