ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքսիկայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել հանցավոր գործունեությանը ներգրավվածության կասկածանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեքսիկայի Տինգամբատո և Սիրակուարետիրո բնակավայրերից մոտ 45 ոստիկան է ձերբակալվել և տեղափոխվել Միչոական նահանգի վարչական կենտրոն՝ հանցավոր գործունեությանը ներգրավվածության վերաբերյալ ստուգումներ անցնելու համար: Այդ մասին հայտնել է նահանգի հանրային անվտանգության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանները, ներառյալ՝ ղեկավարները և նրանց տեղակալները, կասկածվում են կազմակերպված հանցավորությանը հնարավոր օգնության համար: Նահանգի դատախազությունում նրանց ստուգման ժամանակ քաղաքներում հանրային անվտանգության պահպանումը ստանձնել են նահանգի ոստիկանության ուժերը և բանակը:


Կայքը հիշեցնում է, որ այս տարվա մարտին Խալիսկո նահանգի Օկոտլան քաղաքի բոլոր ոստիկանները զինաթափվել են և ձերբակալվել՝ նրանց շարքեր հանցավոր տարրերի ներխուժման կասկածանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular