ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղևորը 2 մլն ռուբլի և արժեքավոր իրեր է մոռացել Մոսկվա-Վլադիվոստոկ ինքնաթիռում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վլադիվոստոկի տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներն անուշադիր ուղևորին վերադարձրել են նրա արժեքավոր իրերը և 2 միլիոն ռուբլին, որը նա մոռացել էր ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Ոստիկաններին մոտեցել է ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ Մոսկվայից ժամանած ինքնաթիռում ուղևորներից մեկը պայուսակ է թողել: Ոստիկանները պայուսակի մեջ հայտնաբերել են թանկարժեք բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ և երկու միլիոն ռուբլի: Պայուսակի մեջ փաստաթղթեր չեն եղել», - հաղորդել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Նշվում է, որ պայուսակի տերը Պրիմորիեի 53-ամյա բնակիչ է եղել, որն արդեն լքել է օդանավակայանը:

Տղամարդու խոսքով՝ նա շատ էր հոգնել չվերթի ժամանակ, ահա թե ինչու վայրէջքից անմիջապես հետո դուրս է եկել ինքնաթիռից և գնացել իրեն դիմավորող բարեկամների մոտ: Նա նկատել է պայուսակի բացակայությունը միայն՝ երբ ոստիկանները զանգահարել են իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular