ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիայում տղամարդը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեյցարիայի հյուսիսում Շաֆհաուզեն քաղաքում անհայտ անձը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա: Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, նրանցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանությունը, գրում է BBC-ն:


Ականատեսների տվյալներով՝ բենզասղոցով տղամարդը հարձակվել է հին քաղաքում անցորդների վրա: Հաղորդվում է, որ նրան հաջողվել է փախուստի դիմել:


«Մենք լրացուցիչ ուժեր ենք ուղարկել»,- հայտարարել է Շաֆհաուզեն կանտոնի ոստիկանության ներկայացուցիչ Դանիել Մայլին: Ոստիկանությունը դեռ չի հաստատել, որ հարձակվողի մոտ բենզասղոց է եղել:


Քաղաքի կենտրոնական հատվածները շրջափակված են, ոստիկանության ուժերը որոնում են հարձակվողին: Դեպքի վայրում են ոստիկանությունը և շտապօգնությունը, երկնքում պտտվում են փրկարարական ուղղաթիռները:


Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը կապված չէ ահաբեկչության հետ:


Քաղաքի բնակիչներին խնդրել են չմոտենալ դեպքի վայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular