ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի ռազմածովային մշտական խմբի երկու նավ մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում Ուկրաինայի ռազմածովային ուժերի էջում:


Հաղորդվում է, որ քաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի «Դունկան» ականակիրը և Թուրքիայի ռազմածովային ուժերի «Յըլդըրըմ» հածանավը:


Օդեսայում նրանց հրամանատարությունը հանդիպելու է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոյի և իշխանության ներկայացուցիչների հետ: Զինվորականների տվյալներով՝ կկազմակերպվեն նաև ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ծովագնացների բարեկամական հանդիպումներ:


Երեքշաբթի նավեր կկարողանան բարձրանալ քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները: «Դունկան»-ի և «Յըլդըրըմ»-ի այցը տևելու է մինչև հուլիսի 27-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular