Առինջի կամարի մոտ 39-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի կամարի հարևանությամբ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Գրիգորյանը իր վարած ГАЗ 5310 մակնիշի 767 ՕC 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածող անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածին, ով կլինի 55-60 տարեկան կին, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.