ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Պուտինը Սոչիում քննարկել են ղարաբաղյան խնդիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոչում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպումը, տեղեկացնում է Ria Novosti-ն։

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշում է Ria Novosti-ն, «Ալիևն ու Պուտինը ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխադարձ հարաբերությունների հաջող զարգացումը»։

Փոխանակվել են կարծիքներ՝ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ալիևն ու Պուտինը վստահություն են հայտնել, որ Մոսկվայի ու Բաքվի միջև «բարեկամական հարաբերությունները» շարունակելու են զարգանալ։

Ադրբեջանի նախագահի այցը Ռուսաստան ավարտվել է այսօր՝ հուլիսի 22-ին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular