ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավային նախապատրաստվում է Հս. Կորեայի կողմից հնարավոր միջուկային հարձակմանը (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել միջուկային ներուժն ու դրան զուգահեռ՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա լարվածության աստիճանը, ամերիկյան հարավային Հավայի նահանգը նախապատրաստվում է հնարավոր միջուկային հարձակմանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նահանգի արտակարգ իրավիճակների գործակալությունը պատրաստվում է  բնակչության տարհանման վարժանքների իրականացմանը: 

Գործակալության ղեկավար Վերն Միյագին նշել է, որ հանրությունը պետք է տեղեկացված լինի հնարավոր հարձակման սպառնալիքի վերաբերյալ:

Նա նաև մանրամասնել է, որ թեև չեն ցանկանում ավելորդ անհանգստություն պատճառել բնակչությանը, այնուհանդերձ՝ իրենք պատասխան ծրագիր են մշակել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի համար:

Զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների կարծիքով՝ այս քայլը կարող է աղետալի հետևանք ունենալ նահանգի ֆինանսական գլխավոր աղբյուրի՝ զբոսաշրջության համար: Սակայն Միյագին նշել է, որ հավայցիների համար առաջնային է պատրաստ լինել դեպքերի վատագույն սցենարի զարգացմանը:

«Մենք ստույգ տեղեկություններ չունենք Հյուսիսային Կորեայի կառավարության ծրագրերի մասին, բայց ակնհայտ ապացույցներ կան առ այն, որ այդ երկիրը փորձում է ստեղծել այնպիսի բալիստիկ հրթիռներ, որոնք մի օր կարող են մեր նահանգ հասնել»,-շարունակել է Միյագին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Փհենյանն իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկումը, որի ընթացքում հրթիռն անցել է ավելի քան 900 կմ ու ընկել Ճապոնական ծովը: Ամերիկացի փորձագետները նշել են, որ նոր հրթիռը, որը նախատեսված է միջուկային մարտագլխիկներ կրելու համար, հեշտությամբ կարող է հասնել մինչև Ալյասկա:

 

North Korea's successful test-fire of the intercontinental ballistic missile Hwasong-14 at an undisclosed location on July 5 

Hawaii is now preparing residents for the threat of nuclear attack (a previous nuclear disaster  drill at Queen's Medical Center August 16, 2006 in Honolulu)

The campaign, by Aloha State's Emergency Management Agency, will see regular Cold War-style evacuation drills for schools on the Hawaiian islands (a disaster drill at Queen's Medical Center August 16, 2006 in Honolulu) 

Experts say that Kim Jong-un (center) appears to have developed a weapon powerful enough to reach Alaska or even Hawaii

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular