ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբներն ի նշան բողոքի աղոթել են Երուսաղեմի փողոցներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարյուրավոր արաբ մուսուլմաններ ուրբաթ օրվա աղոթքն արել են Երուսաղեմի փողոցներում՝ բողոքելով Տաճարի լեռան վրա անվտանգության նոր միջոցների դեմ. քաղաքի մի քանի թաղամասում արաբները բախվել են իսրայելական ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ միջոցներ են կիրառել իրենց ուղղությամբ քարեր նետող ցուցարարների դեմ: Ցուցարարներին ցրելու գործում ներգրավվել է հեծյալ ոստիկանությունը, ինչպես նաև գործածվել են ջրցան մեքենաներ:

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Երուսաղեմի արաբական թաղամասերում, որոնք հյուսիսից և արևելքից հարակից են Հին քաղաքի պատերին: Բողոքի ակցիաների վերաբերյալ հաղորդագրություններ գալիս են նաև պաղեստինյան տարածքներից:

Արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերխել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղական դետեկտորների միջով, որոնք վերջերս տեղադրվել են Իսրայելի իշխանությունների որոշման համաձայն:

Հայտնի է, որ անվտանգության միջոցների ուժեղացումը դարձել է անցած շաբաթ երկու իսրայելցի ոստիկանների սպանության արձագանքը: Երեք գրոհային, որոնք համարվում են իսրայելաբնակ արաբներ, Տաճարի լեռան տարածքն օգտագործել են հարձակման համար և փորձել այնտեղ թաքնվել հետապնդումից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular