Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

ՖՈՏՈ

Սրտամկանի կաթվածը սրտի հիվանդություն է, որը պայմանավորված է լինում արյան մատակարարման սուր անբավարարությամբ, ինչն էլ հանգեցնում է սրտամկանում մի հատվածի հյուսվածքների նեկրոզի:

 

Սրտամկանի կաթվածի պատճառ կարող է դառնալ նաև կորոնար զարկերակի լուսանցքի խցանումը թրոմբով կամ աթերոսկլերոտիկ վահանիկով, ինչպես նաև կորոնար զարկերակի երկարատև սպազմը: Մեծ մասամբ զարկերակի խցանումը պայմանավորված է լինում միաժամանակ աթերոսկլերոտիկ վահանիկով ու դրա վրա գտնվող թրոմբով:

 

Ստրամկանի կաթվածը սկսում է կրծքավանդակի ետևում կամ ձախ կողմում առաջացող ինտենսիվ ու երկարատև (30 րոպեից ավել) ցավի նոպայով: Այս դեպքում ցավը շատ ավելի ինտենսիվ է ու երկարատև, քան ստենոկարդիայի դեպքում առաջացող ցավն է: Ընթացքում ցավը կարող է որոշ ժամանակով մեղմվել, այնուհետև կրկին ուժգնանալ: Ընդ որում՝ դեղամիջոցները գրեթե ոչ մի կերպ չեն օգնում ու չեն մեղմում ցավը:

 

Ցավի նոպան կարող է ուղեկցվել վերջույթների թուլությամբ, գլխապտույտով, սառը քրտինքի ի հայտ գալով, վախի զգացումով, հևոցով, իսկ երբեմն էլ շնչահեղձությամբ: Կարող է ի հայտ գալ առիթմիա, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ, կամ սրտի զարկերի հաճախականության փոփոխություն:

 

Այս հիվանդության դեպքում հիվանդի կյանքը կարող է կախվցած լինել ժամանակին հասցրած բուժօգնությունից, ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկին:

 

Սրտամկանի կաթվածի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են.

 

·         տարիքը (40-ն անց տղամարդիկ և 50-ն անց կանայք),

 

·         ժառանգական հակվածությունը,

 

·         ծխելը (այդ թվում նաև պասիվ),

 

·         ֆիզիկական ակտիվության պակասը,

 

·         ավելորդ քաշը,

 

·         զարկերակային բարձր ճնշումը,

 

·         շաքարային դիաբետը,

 

·         բազմաթիվ սթրեսները, խնդիրները՝ կապված միջանձնային շփման հետ, ինչպես նաև կյանքից դժգոհ լինելը,

 

·         մշտական լարվածությունն ու հանգստի բացակայությունը:

 

Սրտամկանի կաթվածի բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ հիվանդը պետք է գտնվի մասնագետների հսկողության տակ՝ հատկապես հիվանդության «սրման» ժամանակ: Բուժման ընթացքում հիվանդը ոչ միայն ստանում է անհրաժեշտ դեղորայքը, այլև անցնում է բուժզննում, որն օգնում է գնահատել սրտամկանի վիճակն ու հնարավորությունները:

 

Սկզբնական շրջանում հիվանդի սննդակարգից հարկավոր է բացառել ճարպոտ միսը, աղի, ապխտած մթերքն ու ալկոհոլը և նախապատվությունը տալ մրգերին ու բանջարեղենին:

 

Սրտամկանի կաթվածի բուժման ամենատարածված տեսակներից մեկն անգիոպլաստիկան (անոթապլաստիկա) է, որի ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ վերականգնվում է արյան հոսքը:

 

Հիվանդանոցային բուժումից հետո հիվանդը պետք է անպայման անցնի նաև ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման կուրս (որպես կանոն՝ հատուկ վերականգնողական առողջարաններում):

 

Բուժման համար շատ մեծ նշանակություն ունի բուժական մարմնամարզությունը, որի դեպքում մշակվում է վարժությունների հատուկ համալիր: Բոլոր վարժությունները կատարվում են միայն հիվանդի սրտանոթային համակարգի առողջությանը հետևող մասնագետի հսկողության տակ: Հիվանդանոցային բուժումից հետո խորհուրդ է տրվում հիվանդին շարունակել մարզվել նույն կերպ, իսկ յուրաքանչյու փոփոխություն հարկավոր է կատարել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո և միայն նրա թույլատվությամբ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր Ռուսաստան
Ամենադիտված