ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել իր քաղաքացիներին Հյուսիսային Կորեա այցելել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկու զբոսաշրջային գործակալություն, որոնք ուղևորություններ են կազմակերպում դեպի Հյուսիսային Կորեա, հայտարարել են, որ ԱՄՆ կառավարությունը շուտով արգելելու է իր քաղաքացիներին այդ երկիր ուղևորություններ կատարել՝ երկրում շրջագայող ամերիկացի ուսանողի մահվանից հետո, գրում է Reuters գործակալությունը:


Koryo Tours ընկերության հաղորդմամբ՝ արգելքի մասին հայտարարվելու է հուլիսի 27-ին, ինչից հետո այն ուժի մեջ է մտնելու 30 օր անց: Ընկերությունը հայտնել է, որ տեղեկացել է արգելքի մասին Փհենյանում Շվեդիայի դեսպանատան միջոցով, որը նաև զբաղվում է ԱՄՆ համար հյուպատոսական գործերով:


«Մեկ ամսից, տեղեկությունների համաձայն, ամերիկացիները չեն կարողանա այդ երկիր այցելել որպես զբոսաշրջիկ»,- գործակալությանը հայտնել է Koryo Tours-ի գլխավոր մենեջեր Սիմոն Քոքրելը:


Մեկ այլ զբոսաշրջային գործակալություն՝ Young Pioneer Tours –ը, հայտարարել է իր  առցանց կայքում, որ իրեն նույնպես տեղեկացրել են արգելքի մասին և նշել է նույն ամսաթիվը:


«30 օրվա ժամանակահատվածից հետո Հյուսիսային Կորեա այցելող ցանկացած ԱՄՆ քաղաքացու անձնագիրն անվավեր կճանաչվի»,- ասել է գործակալությունը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի Օտտո Ուոմբիերը, որն ազատ էր արձակվել Հյուսիսային Կորեայում ու հետո տեղափոխվել ԱՄՆ, մահացել է:


Անցյալ ամիս քարոզչական պաստառ պատռելու մեղադրանքով ձերբակալված Օտտոն  ազատ էր արձակվել Հս. Կորեայի բանտից ու տեղափոխվել հայրենիք՝ կոմայի մեջ գտնվելով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ծանր վնասվածք։


Փհենյանի վարկածի համաձայն՝ Ուոմբիերը բոտուլիզմով էր հիվանդացել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման հարցում։ Երիտասարդը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել, քանի որ քարոզչական պաստառ էր պատռել Փհենյանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular