ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեզբոլահ»-ը և սիրիական բանակը գրոհ են սկսել Լիբանանի հետ սահմանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը և Սիրիայի կառավարական ուժերը գրոհ են սկսել Լիբանանա-սիրիական սահմանի վրա գրոհայինների դիրքերի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գործողության ռազմական հրամանատարության ներկայացուցիչներին:


Հաղորդվում է, որ գործողության նպատակը «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից լիբանանյան Էրսալ քաղաքի շրջակայքում գտնվող տարածքները և Սիրիայում Քալամուն լեռներն ազատագրելն է: Գործողությանը նախապատրաստվելիս լիբանանյան բանակը ստորաբաժանումներն ուղղել է Էրսալի շրջան՝ թույլ չտալու գրոհայինների փախուստը Լիբանանի ներսը:


2014 թվականի օգոստոսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները և նրանց դաշնակիցները ներխուժել են Էրսալ, բայց դուրս են շպրտվել քաղաքից լիբանանյան բանակի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular