ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիլյալռեալի» դեմ խաղում Մեսսին պատահաբար գնդակով հարվածել է մի աղջկա

ՍՊՈՐՏ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տհաճ միջադեպի հերոս է դարձել: «Վիլյալռեալի» դեմ հանդիպման սկզբում ֆուտբոլիստը պատահաբար գնդակով հարվածել է մրցակցի դարպասի հետեւում նստած մի երկրպագուհու:

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման 15-րդ րոպեին արգենտինացին ուժեղ հարվածել է դեպի դարպասը, սակայն գնդակն ընթացել է հորիզոնական դարպասաձողի վրայով: Աղջիկը փորձել է կանգնեցնել գնդակը եւ վնասել է ձեռքը: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկը գրեթե կորցրել է գիտակցությունը: «Վիլյալռեալի» բժիշկներն անմիջապես մոտեցել եւ օգնություն են ցույց տվել նրան:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն ավարտվել է 2:2 հաշվով: Մի շարք դրվագներում իր կասկածելի որոշումներով ուշադրության կենտրոնում է եղել մրցավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular