ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Դատավճիռն այսօր հրապարակել է նշված դատարանը։ Այդ մասին հայտնում է apa.ru-ն։

Լապշինը ազատազրկումը կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Նախօրեին կայացած դատալսմանը բլոգերը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։

Ավելի վաղ գլխավոր մեղադրողը պահանջել էր բլոգերին դատապարտել 6.5 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր են ճանաչել 318.2 հոդվածով՝ /պետական սահմանի հատում/։ Չի կիրառվել 281.2 հոդվածը /երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր/։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular