ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ խաղում (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

ԱՄՆ-ում նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:

Հիմնական իրադարձությունները ծավալվել են 1-ին խաղակեսում: Դաշտի տերերը 20-րդ րոպեին բացել են հաշիվը:

27-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» հավասարեցրել է հաշիվը՝ աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 38-րդ րոպեին Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո մանկունյանցիների երկրորդ գոլի հեղինակ է դարձել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 2:1 հաշիվը մնացել է անփոփոխ մինչև խաղի վերջը:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սոլթ Լեյքի» կազմում հայտավորված չի եղել, իսկ Մխիթարյանը 2-րդ խաղակեսում փոխարինվել է:

Նշենք, որ ամերիկյան հավաքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 20-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ, հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնայի»:

Ընկերական հանդիպում

«Ռեալ Սոլթ Լեյք» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 

Սիլվա, 23 – Հենրիխ Մխիթարյան, 29, Ռոմելու Լուկակու 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular