ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են «Ոսկե ձայն» մրցույթի հաղթողները (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Երևանյան շոգ ամառը չխանգարեց , որպեսզի մարդիկ լիարժեք վայելեն " Ոսկե ձայն " մրցույթի մասնակիցների ելույթները :

Past.am-ի տեղեկությունների համաձայն, հուլիսի14-16-ը ընկած ժամանակահատվածում Պետական ֆիլարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի էր ունենում «Տենոր» ասոցիացիայի կազմակերպած մրցույթը :

Մրցութային օրերին հանձախմբի պատվարժան անդամները բոլորին գնահատեցին ըստ արժանվույն , իսկ լավագույնները ստացան հնարավորություն հանդիսատեսի առաջ նվագախմբի հետ ելույթով ներկայանալ :

Գալահամերգը ավելին էր , քան տոնական որևէ համերգ, քանի որ մրցանակները իրենց գրավիչ տեսքով արդեն իսկ փայլ ու շքեղություն էին տալիս տվյալ երեկոյին :

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը , ով իր հատուկ շնորհակալությունը հայտնեց հանձնաժողովի անդամներին , ինչպես նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնակիցներին :

Բազմաժանր ուղղվածություն ունեցող մրցույթի նպատակն էր տարածել գրագետ երգեցողություն և արվեստի ուղի հարթել երիտասարդ կատարողների համար : Ի դեպ լավագույն մասնակիցները ոսկե , արծաթե , բրոնզե հուշամեդալներով պարգևատրվելուց հետո ստացան հրավերներ տարբեր երկրներում նմանատիպ մրցույթների ու փառատոնների մասնակցության համար :

Past.am-ը շնորհավորում է հաղթողներ Արման Նիկոլյանին , Հովհաննես Անդրեասյանին , Գոռ Թումանյանին , ազգությամբ վրացի Ալեքսանդր Սադունաշվիլիին :

«Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի ջանասիրաբար կատարված աշխատանքը ունեցավ իր արդյունքները: Կարծում ենք նրա հաջորդ հաղթանակը կլինի սեպտեմբեր ամսին՝ Իսպանիայում , որտեղ Հայաստանը ներկայացնող երգչուհի Նինելա Մխիթարյանը ասոցիացիայի միջոցով կմասնակցի երաժշտական մրցույթի :

Առավել մանրամասն ֆոտոշարքում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular