Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ (ֆոտոշարք)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավtwվթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Անդրֆեդերացիայի 18 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Արդյո՞ք վթարի մասին Ճանապարհային ոստիկանությունում տեղյակ են, այս պահին
SHAMSHYAN.com-ը պարզում է։