ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակվում են մայրաքաղաքի ծաղկանոցների և սիզամարգերի խնամքի աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման մյուս կանաչ տարածքներում շարունակվում են ծաղիկների և սիզամարգերի խնամքի աշխատանքները: Շոգ եղանակով պայմանավորված` դրանք կատարվում են երկու, որոշ դեպքերում նաև երեք հերթափոխով՝ շարունակվելով գիշերային ժամերին: Միաժամանակ կատարվում է նաև քաղհան՝ ծաղկանոցներն ու սիզամարգերն ազատելով վնասակար մոլախոտերից, իսկ ամառվա շոգի հետևանքով թոշնած ծաղիկներն անընդհատ փոխարինվում են նորերով:

Մայրաքաղաքի ծաղկանոցների և սիզամարգերի խնամքն իրականացվում է օգտագործելով վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մարդկային և տեխնիկական հնարավորությունները:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքային ջերմատնից և համապատասխան այլ վայրերից մայրաքաղաքի փողոցներ է տեղափոխվել ու տնկվել արդեն շուրջ 1,5 միլիոն ծաղիկ: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular