ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն հյուրանոց է գործում Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  2016 թվականին Հայաստանում գործել է 551 հյուրանոց և հյուրանոցային տնտեսություն, որից 302-ը՝ Երևանում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2015 թվականի համեմատ մեր երկրում հյուրանոցների թիվն ավելացել է 77-ով:

Ընդհանուր առմամբ՝ հյուրանոցներն ունեն 8 928  համար, որից  208-ը շքասենյակ, 842-ը՝ լյուքս, 1 764-ը՝ կիսալյուքս, 5 709-ը՝ սովորական, 405-ը՝ ոչ հյուրանոցային օգտագործման համար տրված համարներ:

Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա 2015 թվականին ոլորտի աշխատողների թիվը եղել է 3 445, իսկ 2016թ-ին՝ 3 635:

Նշենք նաև, որ 2016 թվականին հյուրանոցային ոլորտի հասույթը կազմել է 22 մլրդ 960.9 մլն դրամ, որից շուրջ 18.6 մլրդը բաժին է ընկնում Երևանին։

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular