ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում անձրևների հետևանքով տարհանում են քաղաքներից մեկի բնակչությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի  Ինույամա քաղաքում տեղացող հորդառատ անձրևների պատճառով բնակիչներին տարհանում են: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով  Киодо գործակալությանը:

Քաղաքում տեղատարափ անձրևներ են, ընդամենը 1 ժամում տեղումների մակարդակը հասել է 120 մմ-ի, ինչն առաջացրել է սողանքի վտանգ:

Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ հեղեղումների հետևանքով հարավ-արևմտյան հատվածում գտնվող Կյուսյու կղզում սողանքներ են եղել: Տարերային աղետի հետևանքով մահացել է 30 մարդ, մեկ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:

Նշվում է նաև, որ Ինույամա քաղաքը, որը գտնվում է Այտի շրջանում, ունի 74 հազար բնակիչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular