ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում դիսպետչերները կանխել են պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում դիսպետչերները կանխել են ավիավթարը՝ հինգ ինքնաթիռի բախում, որը կարող էր պատմության մեջ ամենախոշորը լինել: Այս մասին հայտնում է TACC-ը:

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը, որով արդեն զբաղվում է ԱՄՆ դաշնային քաղավիացիայի վարչությունը, տեղի է ունեցել հուլիսի 7-ին:

Բանն այն է, որ Կանադական ավիաուղիների օդանավը պատրաստվել է վայրէջք կատարել այն թռիչքուղու վրա, որտեղ այդ պահին ուղևորներով 4 օդանավ է գտնվել, որոնք պատրաստվում էին թռիչքի:

Դիսպետչերները ժամանակին նկատել են Կանադական ավիաուղիների օդանավի անձնակազմի սխալը և ուղարկել օդանավը զուգահեռ թռիչքուղի, որտեղ երկրորդ փորձից վայրէջքը բարեհաջող ավարտ է ունեցել:

United Airlines ավիաուղիների ներկայացուցիչը նշել է, որ դիսպետչերները կանխել են պատմության մեջ ամենամեծ ավիաաղետը: Եթե նրանք չնկատեին անձնակազմի սխալը, ապա ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ և ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը տեղի կունենար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular