ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հալեպում պատրաստվում են վերականգնել քաղաքի հնագույն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցվել է 15-րդ դարում: Վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդեն կա.  հավաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները:

vesti.ru-ն գրում է, որ Ալ- Ժդեյդե թաղամասում է եկեղեցին: Գրոհայիններն այդ թաղամասը գնդակոծել էին առանձնակի դաժանությամբ, թիրախավորել էին քրիստոնյաներին, ովքեր այդտեղ ապրում էին ավելի քան 500 տարի

«Պատմական եկեղեցի է: Կառուցվել է 1429 թվականին: Այն մշտապես եղել է Հալեպում հայկական ուղղափառ համայնքի կենտրոնը: Այստեղ շատ են եղել քրիստոնյաներ այլ համայնքներից, նաև մահմեդականներն էին հաճախ այցելում այս եկեղեցի: Իսկ հիմա՝ տեսնում եք, ինչ վիճակում է»,- ասել է եկեղեցին նայող Ջորջ Լիբարյանը:

Պատմական շինության մի  մասը ավերված է: Հրաշքով փրկվել է եզակի զանգակատունը, որը կառուցված է Սիրիայում հազվագյուտ հանդիպող բարոկկո ոճով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular