ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլանդացի վոլեյբոլիստը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` 12-ամյա աղջկան բռնաբարելու համար

ՍՊՈՐՏ

Լողափնյա վոլեյբոլի Նիդերլանդների չեմպիոն Սթիվեն վան դե Վելդեն չորս տարվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայում 12-ամյա աղջկա բռնաբարման համար: Ինչպես հաղորդում է Eurosport-ը, հոլանդացին ընդունել է իր մեղքը:

Սթիվեն վան դե Վելեն 2014 թվականի օգոստոսին Ֆեյսբուքում ծանոթացել էր Մեծ Բրիտանիայում բնակվող 12-ամյա աղջկա հետ: Մի քանի օր անց նա ժամանել էր Անգլիայում գտնվող Միլթոն Քինս բնակավայր, որպեսզի հանդիպի աղջկա հետ: Որոշ ժամանակ հետո նրանց միջեւ ինտիմ կապ էր սկսվել: Վոլեյբոլիստը ողջ այդ ընթացքում իմացել է աղջկա տարիքի մասին: Ինքը` վան դե Վելեն, այդ պահին եղել է 19 տարեկան:

2015 հունվարին հոլանդացի վոլեյբելիստը արտահանձնվել էր Մեծ Բրիտանիա, իսկ փետրվարին Էյլսբերի դատարանում ընդունել իր մեղքը:

Հիմա, բացի ազատազրկումից, բրիտանական դատարանն արգելել է վան դե Վելեին կապի մեջ մտնել մինչեւ 18 տարեկան անձանց հետ` առանց վերջիններիս ծնողների թույլտվության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular