ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի նախագահի դստեր որդեգրած փոքրիկն իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դուստրն է (Video)

ՎԻԴԵՈ

BlogNews.am/Իսկ դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դուստրն է...
Այս մասին euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել (հոդվածն այստեղ)

Հեղինակը գրում է, որ երեխայի կենսաբանական մայրն է հանդիսանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դստեր ՝ Ջամիլա Ասկերովան... 
Երկար ժամանակ երեխայի լուսանկարը որևէ տեղ չի հրապարակվել, միայն Ալիևի 55 ամյակին է հայտնվել նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի ինստագրամի էջում։ Հոր և դստեր լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, չնայած որ քիչ անց այն հեռացվել էր Հեյդարի էջից ։ 
Ալիևի և Ասկերովայի միջև եղած կապի մասին հայտնի է դարձել Մեհրիբան Ալիևային, ում հրահանգով հեռախոսազանգերի գաղտնալսումներ և գաղտնի տեսանկարահանումներ են կազմակերպվել։ Այդ միջոցառումները կազմակերպվել են Մեհրիբանի հայրական «Փաշաևյան կլանին» լոյալ՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի կողմից։ 
Չնայած, որ այդ ամենից հետո Մահմուդովի և Աբասովի հարազատներից շատերի նկատմամբ Ալիևի հրամանով ճնշումներ և քրեական հետապնդումներ են իրականացվել, այնուամենայնիվ նրանք մնացել են անպատիժ և մինչ օրս գտնվում են ազատության մեջ։ Պատճառն այն է, որ այդ գաղտնալսումների ընթացքում նրանց ձերքերում Ալիևյան կլանի մասին բավականին վարկաբեկիչ տեղեկություններ են հայտնվել։
Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում իրականացված աղմկահարույց ձերբակալություններն ու «տոտալ մաքրումները» կապված են այդ գաղտնալսումների հետ։

Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, ով համարվում է այսպես կոչված «Ադրբեջանական Վիկիլիքսի» հեղինակը, 2016 թվականին այդ գաղտնալսումների մասին մի տեսանյութ էր հրապարակել․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular