ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիան կարևորում է երկկողմ հարթությունում Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը հուլիսի 10-ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Իր ուղերձում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր և բարեկամական գործընկերություն, արդյունավետ համագործակցություն, որը ներառում է քաղաքական երկխոսություն, փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, միջխորհրդարանական կապեր, առևտուր, մշակութային և ակադեմիական փոխանակումներ և բազմաթիվ այլ ոլորտներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել և ընդլայնել երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն իր ուղերձում, մասնավորապես, նշում է, որ երկկողմ հարաբերությունները դրական հունով են զարգանում: Նրա բնորոշմամաբ Շվեդիայի համար կարևոր է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Եվրամիության հետ ստորագրվելիք Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Նախարար Վալստրյոմը ընդգծում է, որ առկա է հսկայական ներուժ երկու երկրների միջև խորացված համագործակցության համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները և ազատությունները: Երկխոսությունը երկկողմ և բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, ամուր հիմք կծառայի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular