ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվն ավելացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում ուժեղ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 16 մարդ համարվում է անհետ կորած: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ զոհվածներից 12-ը Ֆուկուոկա նահանգի բնակիչներ են, մյուս 3-ը՝ Օիտա նահանգի։

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները շարունակում են բնակիչերի տարհանման աշխատանքներն ավելի անվտանգ տարածքներ։

Փրկարարական աշխատանքներում ներկայումս ներգրավված են ոստիկանության և առափնյա պաշտպանության 12 հազար աշխատակից, ինչպես նաև զինվորականներ և հրշեջներ։ Վերջին երկու օրվա ընթացքում տարհանվել է հազար մարդ։

Որոշ տվյալների համաձայն՝ շուրջ 600 մարդ զրկված են օգնությունից, փրկարարները դեռևս չեն կարողնում հասնել նրանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular