ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայում անտառային հրդեհների պատճառով մարդկանց են տարհանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում տարհանվել է ավելի քան երեք հազար մարդ՝ անտառային հրդեհների պատճառով։

«Մենք այդ տարածքում ռազմավարական տարհանում ենք կատարել, իսկ դա նշանակում է, որ հրշեջներն անցել են դուռ առ դուռ, որպեսզի ամենակարճ ժամկետում տարհանեն մարդկանց»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նահանգում չոր և շոգ եղանակը կրակի տարածման սպառնալիքը դարձնում է ծայրահեղ։

Նշվում է, որ իշխանությունները տարհանել են 3600 մարդ, որոնց տները գտնվում են Կամլուպս քաղաքից հյուսիս-արևմուտք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular