ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմության մեջ առաջին պայմանագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմոթյան մեջ առաջին պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է AP-ն։

ՄԱԿ համաժողովի ներկայացուցիչ Էլայն Ուայթ Գոմեզը, որը բանակցություններ էր վարում՝ իրավաբանորեն պարտադիր պայմանագրի մասին, հայտնել է «պատմական» քվարկության արդյունքները՝ 122 երկրներ կողմ են քվեարկել, դեմ է քվեարկել Նիդեռլանդները, Սինգապուրը ձեռնպահ է մնացել։

Նշենք, որ երկրները, որոնք միջուկային զենք ունեն, բոյկոտել են համաժողովը:

Պայմանագիրը բաց է ստորագրման համար ու ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կհաստատեն 50 երկրներ։Պայմանագիրը բոլոր երկրներից պահանջում է «երբեք ոչ մի հանգամանքներում չմշակել, չփորձարկել, չարտադրել, ձեռք չբերել ու չկուտակել միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր»։ Այն նաև արգելում է միջուկային զենքի ցանկացած փոխանցում կամ գործածում, նաև դրանց գործածման սպառնալիք։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular