ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել հուլիսի 9-ից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հարավարևմտյան շրջանում հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ:

Associated Press-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ այդ համաձայնագիրը նոր մակարդակի կհասցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փորձին:

Միևնույն ժամանակ աղբյուրները չեն բացահայտել համաձայնագրի մանրամասներն ու դրա իրագործման եղանակը: Նրանց խոսքով` հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին` Դամասկոսի ժամանակով 12:00-ին: Նշվում է, որ Հորդանանն ու Իսրայելը ևս մասնակցություն կունենան այդ համաձայնագրի իրագործմանը:

Նշվում է, որ այդ երկրները կիսում են Սիրիայի հարավային սահմանը, որտեղ վերջերս ավելացել է ռազմական գործողությունների քանակը:

Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Թրամփի հանդիպումը Համբուրգում տևել է 2 ժամ 20 րոպե` ավելի երկար, քան նախատեսվում էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular