ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանը հերքում է ավտոկայանատեղի վճարի չափի փոփոխության մասին լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ,

այսօր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում: 
Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք.

1. Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ: 

2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին:

3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում: 

Հիշեցնենք, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը:

Երևանի քաղաքապետարան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular