ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը Հոլանդիա ողջունելի չէ:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նախատեսված է հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:

Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկու երկրների միջև  նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular